
Այսօր ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Սպասվում է նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Մայիսի 13-15-ին ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։
Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև` առանձին հատվածներում հորդառատ, և ամպրոպ։
Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ:




