
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ խոսել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և համաձայնության է եկել «խաղաղության հասնելու համար հետագա համատեղ աշխատանքի» շուրջ։
«Խոսեցի նախագահ Էրդողանի հետ։ Մենք քննարկեցինք Թուրքիայում սպասվող հանդիպման հիմնական մանրամասները, որոնք կարող են օգնել պատերազմի ավարտին։ Շնորհակալ եմ ամենաբարձր մակարդակով դիվանագիտությունը խթանելու աջակցության և պատրաստակամության համար։ Մենք տեսնում ենք հրադադարի անհրաժեշտությունը», — գրել է Զելենսկին իր Telegram ալիքում։
Հինգշաբթի՝ մայիսի 15-ին, Թուրքիայում սպասվում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկել է դրանք անցկացնել Ստամբուլում։




