ԿարևորՄիջազգային

ՄԱԿ-ը ողջունում է Ուկրաինայի հարցով նախաձեռնությունները

Միավորված ազգերի կազմակերպությունը ողջունում է նախաձեռնությունները՝ կապված Ուկրաինայում հնարավոր հրադադարի և Մոսկվայի ու Կիևի միջև ուղիղ բանակցություններ անցկացնելու հետ, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

«Մենք դեռ փորձում ենք ավելի շատ մանրամասներ ստանալ այն մասին, թե ինչ կարող է տեղի ունենալ, բայց մեզ անկասկած ոգևորում են Ուկրաինայում 30-օրյա հրադադարի և Ռուսաստանի Դաշնության ու Ուկրաինայի միջև հնարավոր ուղիղ բանակցությունների վերջին նախաձեռնությունները», — ընդգծել է նա։

Դյուժարիկի խոսքով՝ ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել «տվյալ ուղղությամբ ցանկացած նշանակալի նախաձեռնության»։

Կարդացեք նաև

Back to top button