
Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Այսօր կառավարության նիստով Սյունիքի մարզպետ նշանակվեց Սուրիկ Խաչատրյանը: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց Սուրիկ Խաչատրյանին՝ նշանակման կապակցությամբ: Ըստ էության նոր նշանակված մարզպետը նախկին պաշտոնին վերադարձավ: Հավելենք, Սյունիքի մարզպետի աթոռը թափուր էր արդեն երեք շաբաթ: Նախկին մարզպետ Վահե Հակոբյանը նշանակվել է Ջրային տնտեսության պետական կոմիտիե նախագահ:
Հիշեցնենք, որ Խաչատրյանը իր դիմումի համաձայն, պաշտոնիկց ազատվել է 2013 թ հունիսից` իր տան մոտ Բուդաղյան եղբայրների հետ տեղի ունեցածշ հայտնի միջադեպից հետո:




