ԿարևորՄիջազգային

Թրամփը կշարունակի ջանքերն Ուկրաինայում հրադադարի հասնելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանելով վերջին օրերի իրադարձությունները՝ հայտարարել է Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ջանքերը շարունակելու մասին։

«Սա կարող է հիանալի օր լինել Ռուսաստանի և Ուկրաինայի համար: Մտածեք հարյուր հազարավոր կյանքերի մասին, որոնք կփրկվեն, երբ այս անվերջանալի «սպանդը» ավարտվի։ Ես կշարունակեմ աշխատել երկու կողմերի հետ՝ դրան հասնելու համար», — գրել է նա Truth Social-ում:

Գրառումը հաջորդել է Կիևի իշխանությունների հետ առանց որևէ նախապայմանի ուղիղ բանակցություններ վերսկսելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկին։

Ռուսաստանի առաջնորդը առաջարկել է մայիսի 15-ին Ստամբուլում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ուղիղ բանակցություններ անցկացնել ՝ «հակամարտության արմատական ​​պատճառները վերացնելու և պատմական հեռանկարում երկարաժամկետ, կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ շարժվելու համար»։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես արձագանքել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների վերաբերյալ Պուտինի առաջարկին։

Նա այն որակել է «առաջին, բայց անբավարար քայլ», հայտնում է AFP-ն։

Մակրոնը նաև ասել է, որ Պուտինը «ելք է փնտրում և ցանկանում է ժամանակ շահել» և ընդգծել, որ «անվերապահ զինադադարին չպետք է նախորդեն բանակցությունները»։

Նախօրեին Մակրոնը մասնակցել է Ուկրաինայի մայրաքաղաքում կայացած «կամավորների կոալիցիայի» գագաթնաժողովին, որից հետո Վլադիմիր Զելենսկին, ինչպես նաև Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի վարչապետներ Քիր Սթարմերն ու Դոնալդ Տուսկը կոչ էին արել Ռուսաստանին մայիսի 12-ից սկսած 30-օրյա հրադադար հաստատել։ Հայտարարություններ անելուց առաջ հանդիպման մասնակիցները զանգահարել էին Թրամփին։

Կարդացեք նաև

Back to top button