
Հնդկաստանը և Պակիստանը համաձայնել են հաստատել հրադադար և սկսել բանակցություններ՝ ուղղված երկկողմ լարվածության նվազեցմանը և կայուն խաղաղության հաստատմանը։ Կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ պահպանելու սահմանային կայունությունը և շարունակելու դիվանագիտական երկխոսությունը։
Ինչպես հայտնում է Deutsche Welle-ն, պայմանավորվածությունը հնարավոր է դարձել ԱՄՆ միջնորդության շնորհիվ։
Շաբաթ օրը՝ մայիսի 10-ին, ԱՄՆ իշխանությունները հայտնել են, որ Հնդկաստանի և Պակիստանի իշխանությունները բանակցություններ են սկսել։ Լուրը հաստատել են Իսլամաբադում և Նյու Դելիում։
Այսօր ավելի վաղ Պակիստանը լայնածավալ ռազմական գործողություն էր սկսել Հնդկաստանի դեմ։




