
Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ ՌԴ-ն և ԱՄՆ-ն քննարկում են Եվրոպա ռուսական գազի մատակարարումների վերսկսման հարցը, հաղորդում է Interfax-ը։
«Մենք այս հարցը քննարկում ենք ամերիկացիների հետ, բայց, անկեղծ ասած, չեմ հասկանում, թե էլ ում հետ»,-ասել է Ուշակովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են Եվրոպա ռուսական գազի մատակարարումների վերսկսման հարցը։
Ավելի վաղ արևմտյան լրատվամիջոցները հայտնել էին, որ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները բանակցություններ են վարել Ռուսաստանից Եվրոպա գազի մատակարարումների վերականգնման հարցում Վաշինգտոնի հնարավոր օգնության վերաբերյալ։




