Ուկրաինայի զինված ուժերը հայտարարել են, որ Ռուսաստանի հայտարարած եռօրյա հրադադարի առաջին ութ ժամում հարվածներ չեն արձանագրել։
«Այսօր՝ մայիսի 8-ին, ժամը 8:00-ի դրությամբ, Ուկրաինայի օդային տարածքում հրթիռային հարվածներ եւ ԱԹՍ-ների հարձակումներ չեն գրանցվել», — ասված է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հայտարարության մեջ։
Միաժամանակ, ռուսական զորքերը ուժեղացրել են Սումիի մարզի վրա տակտիկական ավիացիայով հարվածները, նշված հաղորդագրության մեջ։




