Կենտրոնական բանկի դերը կատարող ԱՄՆ պահուստային համակարգը նշել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերը այնքան մեծ անորոշություն են բերել տնտեսությանը, որ չգիտեն՝ ինչ անել տոկոսադրույքների հետ, հայտնում է BBC-ին։
Արդեն երրորդ անգամ վերաֆինանսավորման տոկոսադրույքը մնում է մոտ 4.3% մակարդակի վրա։
Դաշնային պահուստային համակարգի նախագահ Ջերոմ Փաուելը հայտարարել է, որ ԱՄՆ-ից ներմուծվող բոլոր ապրանքների վրա Թրամփի սահմանած մաքսատուրքերի պատճառով այժմ լիովին անհասկանալի է, թե ինչ անել։ Նա ասել է, որ եթե սակագները մնան ուժի մեջ, դրանք, հավանաբար, կբերեն գնաճի բարձրացման, տնտեսական աճի դանդաղման և գործազրկության բարձրացման։
Դոնալդ Թրամփը քարոզարշավի ընթացքում խոստացել էր ավելի ցածր տոկոսադրույքներ, իսկ վերջին ամիսներին կոչ էր անում Դաշնային պահուստային համակարգին «նախազգուշորեն» իջեցնել տոկոսադրույքները։ Նա Փաուելին, դա չանելու համար, իր գրառումներում անվանել էր «լիակատար անհաջողակ» և «պարոն, որն արդեն ուշացել է»։
ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը անկախ մարմին է, որը չի ենթարկվում գործադիր իշխանությունը ղեկավարող նախագահին։




