ԿարևորՄիջազգային

Թրամփը պատրաստ է աջակցել Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ խնդրի լուծմանը` միջուկային պատերազմի մասին հայտարարությունների ֆոնին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է աջակցել Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ հակամարտության դադարեցմանը։ Սպիտակ տանը կայացած արարողության ժամանակ նա անդրադարձել է երկու երկրների միջեւ հակամարտության սրացմանը։

Շեշտելով, որ Հնդկաստանի եւ Պակիստանի հետ լավ հարաբերություններ ունի, հույս է հայտնել, որ ամեն ինչ շուտափույթ հանգուցալուծում կստանա։

«Սարսափելի իրավիճակ է։ Շատ լավ գիտեմ երկու երկրներն էլ եւ ցանկանում եմ, որ նրանք լուծեն այս հարցը»,- ասել է նա։

Ավելի վաղ Պակիստանի պաշտպանության նախարար Մուհամադ Ասիֆը հայտարարել էր, որ երկու երկրների միջեւ լարվածության աճը կարող է հանգեցնել միջուկային պատերազմի։

Եվ Հնդկաստանը, եւ Պակիստանը միջուկային զենք ունեն։ Հնդկաստանի միջուկային  ռազմավարության մեջ շեշտված է, որ երկիրն առաջինը միջուկային զենք չի օգտագործի, սակայն Պակիստանի դոկտրինում նման իմպերատիվ պահանջ չկան։

Մայիսի 6-ին Հնդկաստանը հրթիռային հարվածներ էր հասցրել Քաշմիրի` Պակիստանի կողմից վերահսկվող տարածքներին` ի պատախսան ապրիլի 22-ին Փահալգամում խաղաղ բնակչության եւ զբոսաշրջիկների դեմ իրականացված ահաբեկչական հարձակման, որի հետեւանքով զոհվել էր 26 մարդ։

Կարդացեք նաև

Back to top button