ԿարևորՔաղաքական

Ալիևը չի մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք շքերթին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մեկնի Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Բաքվում դա բացատրել են հոր՝ Հեյդար Ալիևի հիշատակին նվիրված միջոցառումներին Իլհամի մասնակցությամբ։

Իլհամ Ալիևի վերջին այցը Ռուսաստան տեղի է ունեցել 2024 թվականի աշնանը: Հոկտեմբերի 8-ին նա ժամանել է Մոսկվա՝ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարելու։ 

Կարդացեք նաև

Back to top button