Գերմանիայի նորանշանակ կանցլեր Ֆրիդրիխ Մերցը դատապարտել է «Այլընտրանք Գերմանիայի համար» աջ ծայրահեղական կուսակցությանը ԱՄՆ աջակցությունը եւ ամերիկյան կառավարությանը մեղադրել «ԳԴՀ-ի մասին անհեթեթ տեսակետներ» տարածելու մեջ, հայտնում է DW-ն։
«Մինչև հիմա ես այն տպավորությունն ունեի, որ Ամերիկան կարողանում է տարբերակել ծայրահեղական կուսակցությունները կենտրոնամետ կուսակցություններից», — ZDF հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է կանցլեր Մերցը։ Նա ԱՄՆ-ին կոչ է արել «հեռու մնալ» Գերմանիայի ներքին քաղաքականությանը խառնվելուց։
Մերցը շեշտել է, որ հարցը մտադիր է անձամբ քննարկել Դոնալդ Թրամփի հետ մայիսի 8-ին նախատեսված հեռախոսազրույցի ժամանակ։




