
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել Հնդկաստանին և Պակիստանին ցուցաբերել առավելագույն զսպվածություն, քանի որ աշխարհը չի կարող թույլ տալ ռազմական բախում երկու երկրների միջև, ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի հայտարարության մեջ։
«Գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է Հնդկաստանի կողմից վերահսկողության գծի և միջազգային սահմանի երկայնքով իրականացվող ռազմական գործողություններով։ Նա կոչ է անում երկու երկրներին էլ ցուցաբերել առավելագույն ռազմական զսպվածություն։ Աշխարհը չի կարող թույլ տալ Հնդկաստանի և Պակիստանի միջև ռազմական բախում», — ասվում է հայտարարությունում։




