Ռումինիայի սոցիալ-դեմոկրատ վարչապետ Մարչել Չոլակուն հայտարարել է իր հրաժարականի մասին՝ նախագահական ընտրությունների առաջին փուլում ծայրահեղ աջակողմյան թեկնածու Գեորգես Սիմիոնի հաղթանակից հետո։
Բուխարեստում լրագրողներին նա ասել էր, որ «Հաշվի առնելով քվեարկության արդյունքները, նրա իշխող կոալիցիան, որը ձևավորվել է լիբերալների և հունգարական փոքրամասնության կուսակցության հետ, «իր ներկայիս տեսքով այլևս որևէ լեգիտիմություն չունի»։
Հետևաբար, ըստ նրա, ինքը որոշում է կայացրել հրաժարական տալ։
Չոլակուն նշել է, որ ինքը նախագահին ներկայացրել է կառավարության ղեկավարի պաշտոնից հրաժարականի խնդրանք և առաջարկել է իր օրինակին հետևել կաբինետի անդամներին, որոնք այլևս անհրաժեշտ մեծամասնությունը չեն ունենա խորհրդարանում։
Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, կառավարության անդամները կշարունակեն աշխատել մինչև նոր կառավարության ձևավորումը ընտրությունների երկրորդ փուլից հետո, որը տեղի կունենա մայիսի 18-ին:




