
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հետաձգել է այս շաբաթ նախատեսված այցը Ադրբեջան․ պատճառը Սիրիայում և Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձություններն են: Նեթանյահուն միևնույն ժամանակ շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավերի համար և ընդգծել է երկու երկրների միջև ջերմ հարաբերությունների կարևորությունը։ Ի՞նչ իրավիճակ է ստեղծվել Իսրայելում, որը երկրի վարչապետին ստիպել է հետաձգել մայիսի 7-ին նախատեսած այցը։ Այն, ի դեպ, ըստ Reuters-ի, պետք է 5 օր տևեր:




