«Միություն հանուն ռումինների միավորման» աջ ծայրահեղական կուսակցության առաջնորդ 38-ամյա Ջորջե Սիմիոնը Ռումինիայում նախագահական ընտրությունների առաջին փուլում հավաքել է քվեների 41 %ը։
Նախնական արդյունքները ցույց են տալիս, որ 21% ձայներով երկրորդ տեղում Բուխարեստի քաղաքապետ եւ անկախ թեկնածու 55-ամյա Նիկուշոր Դանն է։
Քվեարկության երկրորդ փուլը կանցկացվի մայիսի 18-ին։
Նախագահի նախորդ ընտրությունների արդյունքները, որոնք անցկացվել էին անցած տարվա նոյեմբերին, հաղթել էր ռուսամետ թեկնածու Քելին Ջորջեսկուն։ Սահմանադրական դատարանն այդ քվեարկությունն անվավեր էր ճանաչել։




