
Այսօրվանից աշխարհի ամենահին մեսինջերներից մեկը՝ Skype-ը, դադարեցնում է գործունեությունը։
Այն, որ մայիսի 5–ը Skype-ի վերջին օրն է, Microsoft ընկերությունը հայտնել էր դեռ փետրվարին։
Երբ ասում ենք աշխարհի ամենահին մեսինջեր, պիտի հաշվի առնենք, որ Skype Technologies-ը հիմնվել է 2003 թվականին էստոնացի ծրագրավորողների ջանքերով։ Սա խոսում է նաեւ այն մասին, թե ինչ արագությամբ է զարգանում աշխարհը։ 2010 թվականին Skype-ն ուներ 663 մլն օգտատեր, իսկ 2020-ին մեսինջերից օրական օգտվում էր 40 մլն մարդ։
Փորձագետները կարծում են, որ 2011-ից հետո, երբ Microsoft-ը 8,5 մլրդ դոլարով գնեց Skype-ը, համակարգչային հսկայի իրականացրած փոփոխությունները բացասական ազդեցին մեսինջերի վրա։ Skype-ը չդիմացավ WhatsApp, Snapchat, FaceTime и Facebook Messenger— ի մրցակցությանը։
Քովիդի համավարակի ժամանակ, երբ թվում էր, որ Skype-ը-ը կարող է երկրորդ կյանք ստանալ, առաջին տեղում հայտնվեց Zoom-ը եւ Microsoft-ը որոշեց իր հիմնական ուշադրությունը կենտրոնացնել Teams— ի վրա։
Ըստ էության՝ հենց Teams-ն էլ կդառնա Skype-ի ժառանգորդը։
Ինչպես պահպանել Skype- ի կոնտրակտները.
- անցնել Microsoft Teams՝ պահպանելով կոնտակներն ու հաշիվները (մուտքի համար պետք է օգտագործել Skype-ի մուտքանունն ու գաղտնաբառը),
- ներբեռնել նամակագրության արխիվը
Բոլոր նամակագրության տվյալները, այդ թվում՝ փոխանցված ֆայլերը պահպանելու համար.
- անցնեք Skype-ի տվյալների ներբեռնման էջ (https://secure.skype.com/ru/data-export) և մուտք գործեք ձեր Microsoft հաշիվ, որը կապված է ձեր Skype հաշվի հետ։ Այնուհետև ընտրեք արտահանվող տվյալները (զրույցներ/ֆայլեր) և հայտ ուղարկեք դրանց ներբեռնման համար։ Դրանից հետո դուք կստանաք ZIP արխիվը ձեր տվյալներով։
Skype- չտվյալները ներբեռնման համար հասանելի կլինեն մինչև 2026 թվականի հունվարը։




