
Պերուի մայրաքաղաք Լիմայում ավարտին է մոտենում պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը։
Հայաստանի Ծանրամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ գերծանր քաշային պատանի ծանրորդների պայքարում Հայաստանի հավաքականի անդամ Հարություն Հովհաննիսյանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ բարձրացրել է 140 կգ,145 կգ ու 150 կգ: Այս ձևում մեր մարզիկն արժանացել է ոսկե մեդալի:
Հրում վարժությունում Հովհաննիսյանը բարձրացրել է 173 կգ: Երկամարտի 323 կգ արդյունքով` Հովհաննիսյանը դարձել է պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն:




