ԿարևորՀասարակություն

Դեսպան Հակոբյանը և Իրանի լեզվի և գրականության ակադեմիայի նախագահը քննարկել են գիտակրթական ոլորտում համագործակցության հնարավորությունները

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը մայիսի 3-ին հանդիպում է ունեցել Իրանի լեզվի և գրականության ակադեմիայի նախագահ Ղոլամալի Հադադ Ադելի հետ, հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են գիտակրթական ոլորտում համագործակցության հնարավորությունները։ Երկուստեք կարևորվել է համատեղ գիտական միջոցառումների՝ համաժողովների ուսումնական ծրագրերի անցկացումը:

Ղոլամալի Հադադ Ադելը դրվատանքի խոսքեր է ասել իրանագիտության հայկական դպրոցի վերաբերյալ՝ նշելով, որ հայ իրանագետները մեծ դեր են խաղացել գիտական այս ճյուղի զարգացման գործում։

Իրանի լեզվի և գրականության ակադեմիայի նախագահը նաև ընգծել է, որ իր ղեկավարած կառույցը պատրաստ է իրականացնել ծրագրեր Հայաստանում պարսից լեզվի ուսուցման զարգացման ուղղությամբ, այդ թվում՝ հայ մասնագետների վերապատրաստման դասընթացների անցկացում Իրանում, անհրաժեշտ ուսումնամեթոդական գրականության տրամադրում։

Կարդացեք նաև

Back to top button