ԿարևորՍպորտ

«Երևանի քաղաքապետի գավաթ» վոլեյբոլի առաջնությանը մասնակցել է 6 երկրի 108 մարզիկ

«Երևանի քաղաքապետի գավաթ» վոլեյբոլի առաջնության միջազգային մրցաշարին մասնակցեցին 6 երկրների 108 մարզիկներ, ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Երևանի քաղաքապետարանը մեծ ուշադրություն է դարձնում տարբեր մարզաձևերի մասսայականացման գործընթացին. գործընթաց, որը նպաստում է մեր համայնքում սպորտի զարգացմանը և առողջ ապրելակերպի խթանմանը:

Մենք համոզված ենք, որ «Երևանի քաղաքապետի գավաթ» վոլեյբոլի առաջնությունը կդառնա հիշարժան իրադարձություն, և մեր մարզիկներից շատերը որոշ ժամանակ անց կդառնան համաշխարհային սպորտի աստղեր՝ նվաճելով ամենահեղինակավոր սպորտային մրցանակները»,- հայտնել է Ավինյանը։

Կարդացեք նաև

Back to top button