
Մայիսի 9-ին մեկնարկում է աշխարհի ամենահեղինակավոր ճարտարապետական ցուցահանդեսը՝ La Biennale di Venezia-ին:
Վենետիկի ճարտարապետական բիենալեի համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության իրականացրած նախագիծը, որն արվել է Թումոյի, Electric Architects-ի, Calfa-ի, MoNumEd-ի և Արի Մելենսիանոյի հետ թիմային համագործակցությամբ, կրում է «Միկրոճարտարապետություն AI-ով. նոր հիշողություններ պատմական հուշարձաններից» խորագիրը։

Տաղավարի իրականացման համար ստեղծվել է հատուկ AI մոդել` Թումոյի հայկական պատմամշակութային ժառանգության սկանավորման ծրագրի թվային արխիվի հիման վրա։ Այն կարողանում է ճանաչել հայկական հուշարձանների առանձնահատկությունները և գեներացնել ճարտարապետական նոր ֆրագմենտներ, որոնք փորագրվել են տուֆին և ներկայացվելու են Հայաստանի ազգային տաղավարում:
Հայաստանի ազգային տաղավարի մանրամասներին մեր բլոգում, հղումը՝ մեկնաբանություններում:




