
Մեծ Բրիտանիայում ութ տղամարդ է ձերբակալվել երկու առանձին հակաահաբեկչական գործողությունների շրջանակներում։ Լոնդոնի ոստիկանության հաղորդմամբ, հինգ տղամարդ ձերբակալվել է նախապես պլանավորված գործողության ընթացքում՝ կապված «կոնկրետ տարածքի» վրա հարձակման դավադրության հետ։ Նրանցից չորսը Իրանի քաղաքացիներ են։ Ըստ ոստիկանության՝ հինգերորդի քաղաքացիությունը ճշտվում է։
Լոնդոնում առանձին գործողության ընթացքում ձերբակալվել է ևս երեք իրանցի տղամարդ՝ կրկին հակաահաբեկչական գործողությունների շրջանակներում։ Ոստիկանությունը հաստատել է, որ երկու գործերը միմյանց հետ կապ չունեն։
Բոլոր ձերբակալվածները կալանքի տակ են, հետաքննությունը շարունակվում է՝ պարզելու դրդապատճառներն ու հանրության համար հնարավոր վտանգները։ Ներքին գործերի նախարար Իվետ Քուփերը կարևորել է անվտանգության ծառայությունների աշխատանքը՝ ընդգծելով սպառնալիքներին արձագանքելու անհրաժեշտությունը։




