
Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հուսիթների կողմից կազմավորված զինված ուժերը հաջող հարված են հասցրել Թել Ավիվի մոտ գտնվող Բեն Գուրիոն օդանավակայանին՝ օգտագործելով հիպերձայնային բալիստիկ հրթիռ, հայտարարել է շարժման ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան։
«Գերձայնային բալիստիկ հրթիռի միջոցով հարված է հասցվել Ջաֆֆայի օկուպացված շրջանում գտնվող Բեն Գուրիոն օդանավակայանին, այն հաջողությամբ խոցել է թիրախը»,-Եմենի ապստամբների կողմից վերահսկվող «Ալ Մասիրա» հեռուստաալիքի եթերում հայտարարել է շարժման ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան։
Իսրայելի իշխանությունների տվյալներով՝ զոհեր չեն եղել, սակայն ութ մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը խոստացել է ուժգին պատասխան հասցնել՝ ասելով. «Մեզ վնասող յուրաքանչյուր ոք յոթնապատիկ կվնասի»։
Թռիչքները ժամանակավորապես դադարեցվել են, սակայն որոշ ուշացումներից ու չեղարկումներից հետո օդանավակայանը վերականգնել է իր աշխատանքը։




