ԿարևորՍպորտ

Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը՝ պատանիների աշխարհի չեմպիոն

Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը՝ պատանիների աշխարհի չեմպիոն

Սպորտ

00:2804 Մայ, 2025

Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը՝ պատանիների աշխարհի չեմպիոն

Հայաստանի պատանեկան հավաքականի անդամ 96 կգ քաշային Գրիգոր Ղազարյանը դարձավ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր, հայտնում են Հայաստանի Ծանրամարտի ֆեդերացիայից։

Պերուի մայրաքաղաք Լիմայում ընթացող աշխարհի պատանեկան առաջնության 96 կգ քաշում Գրիգոր Ղազարյանը պոկում վարժության երեք հաջող մոտեցմամբ բարձրացրեց 138կգ, 142 կգ, 145 կգ: Այս վարժությունում Ղազարյանը նվաճեց ոսկե մեդալ:

Հրում վարժությունում Գրիգորը գլխավերևում պահեց 175 կգ, 180 կգ ու 185 կգ: Այս ձևում ևս մեր ծանրորդը ոսկե մեդալակիր դարձավ: Երկամարտի 330 կգ արդյունքով` Գրիգոր Ղազարյանը դարձավ աշխարհի չեմպիոն:

Կարդացեք նաև

Back to top button