ԿարևորՄիջազգային

Նեթանյահուն չի մեկնի Ադրբեջան Սիրիայում և Գազայում ստեղծված իրավիճակի պատճառով

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք իր այցը, հաղորդում է Reuters-ը։ Նա պետք է Բաքու թռչեր մայիսի 7-ին և այնտեղ անցկացներ հինգ օր։

Նեթանյահուի գրասենյակը շեշտել է, որ ուղևորությունը հետաձգվել է Սիրիայում և Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով։ Նշվել է նաև վարչապետի խիտ դիվանագիտական ​ գրաֆիկի մասին։

«Պայմանավորված Սիրիայի և Գազայի ճակատներում դեպքերի զարգացմամբ և խիտ ռազմաքաղաքական օրակարգով՝ Նեթանյահուն որոշում է կայացրել Ադրբեջան կատարելիք այցը հետաձգել ավելի ուշ ժամկետների»,- հայտնել են գրասենյակից՝ միաժամանակ նշելով, որ Նեթանյահուն շնորհակալություն է հայտնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ հրավերի համար, և բարձր է գնահատում երկու երկրների միջև ջերմ հարաբերությունները։

Կարդացեք նաև

Back to top button