ԿարևորՀասարակություն

Գեղարքունիքի մարզի բոլոր համայնքներում և բնակավայրերում ավարտվել են համապետական շաբաթօրյակի աշխատանքները

Գեղարքունիքի մարզում Համապետական շաբաթօրյակի աշխատանքներին մասնակցել են մարզային ենթակայության կրթական, առողջապահական, մշակութային հիմնարկները, համայնքապետարանները, բնակավայրերի վարչական կազմերը, համայնքային նշանակության կազմակերպությունները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ստորաբաժանումները, ուժային կառույցների աշխատակազմերը, հասարակական կազմակերպությունները, միջպետական, հանրապետական ու մարզային նշանակության ճանապարհները սպասարկող ընկերությունները, տնտեսվարողները, մասնավոր կառույցները, հայտնում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։

Բոլոր բնակավայրերում, զբոսաշրջային և պատմամշակութային, հատուկ պահպանվող վայրերում, միջպետական, մարզային, համայնքային և միջհամայնքային ճանապարհների եզրերին և հանրային օգտագործման տարածքներում իրականացվել են սանիտարական մաքրման, բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ:

Մարզում սանիտարական մաքրման աշխատանքների ընթացքում մեծ ուշադրություն է դարձվել հատկապես ճանապարհամերձ և ափամերձ հատվածների, հուշարձանների և պատմամշակութային տարածքների մաքրմանը, աղբավայրերի փակման աշխատանքների կազմակերպմանը։

Շաբաթօրյակի աշխատանքները դիտարկելու նպատակով Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը շրջայց է կատարել մարզի տարածքով։

Կարդացեք նաև

Back to top button