
Ուկրաինայի զինված ուժերի ներկայացուցիչները Մեծ Բրիտանիայում կմասնակցեն Եվրոպայում Հաղթանակի օրվա 80-ամյակին նվիրված զորահանդեսին, որը կանցկացվի երկրի մայրաքաղաք Լոնդոնում մայիսի 8-ին: «Ուկրաինայի զինված ուժերը կմիանան Եվրոպայում Հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր երթին: Նրանց մասնակցությունը մեզ հիշեցնում է, որ այժմ Ուկրաինան ազատության համար պայքարի առաջնագծում է», — ասվում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության՝ X սոցիալական ցանցում մայիսի 3-ին տարածված հայտարարությունում:
The Armed Forces of Ukraine will join a spectacular procession to mark 80 years since Victory in Europe.
— Ministry of Defence 🇬🇧 (@DefenceHQ) May 3, 2025
Their involvement reminds us that Ukraine is now at freedom’s front line.
Veterans will be at the heart of the events, watching the parade from Buckingham Palace.
#VEDay80 pic.twitter.com/R3OMtMm3Di
Միջոցառմանը կմասնակցի Մեծ Բրիտանիայի Թագավորական նավատորմի, Թագավորական ծովային հետևակի, Բրիտանական բանակի և Թագավորական ռազմաօդային ուժերի շուրջ 1000 զինծառայող։ Նշվում է, որ տոնակատարությունների շրջանակներում թագավորն ու թագուհին թեյախմություն կկազմակերպեն Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանների համար։
Շքերթին կմինան Մեծ Բրիտանիայում ուկրաինական զորքերի համար նախատեսված Interflex գործողության մասնակից ուկրաինացի զինծառայողները։ Ծրագրի շրջանակներում Լոնդոնը և նրա դաշնակիցները ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր վերապատրաստել են ավելի քան 54 հազար ուկրաինացի զինվորների։
Եվրոպայում Հաղթանակի օրը նշվում է ամեն տարի մայիսի 8-ին՝ ի հիշատակ այն օրվա, երբ 1945 թվականին դաշնակիցները պաշտոնապես ընդունեցին Գերմանիայի կապիտուլյացիան : Ռուսաստանում, Բելառուսում և նախկին ԽՍՀՄ այլ երկրներում այն նշվում է մայիսի 9-ին:




