
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության հրապարակած «Մամուլի ազատության համաշխարհային ինդեքս» 2025-ում Հայաստանը բարելավել է իր դիրքերը և հայտնվել 34-րդ հորիզոնականում՝ 73.96 միավորով:
Հայաստանը համարվել է տարածաշրջանում առաջատարը և կրկին բարելավել է իր դիրքերը՝ երկրների վարկանիշային աղյուսակում բարձրանալով 9 հորիզոնականով՝ 180 երկրի շարքում 43-րդ տեղից հասնելով 34-րդ հորիզոնական:
Հարևան Վրաստանն այս ինդեքսում 114-րդն է, նախորդ տարի 103-րդն էր: Ինդեքսում Ադրբեջանը 167-րդն է՝ 2024-ի համեմատ նահանջելով 3 հորիզոնականով, Թուրքիան 159-րդն է՝ նահանջելով 1 հորիզոնականով: Իրանը 176-րդն է, նախորդ տարի ևս նույն դիրքում էր:
Ամենաազատ լրատվամիջոցները Նորվեգիայում են, ամենաանազատը՝ Էրիթրեայում:




