
Գյումրիի ավագանու հերթական նիստում Ավետիս Առաքելյանն ընտրվել է քաղաքապետի առաջին տեղակալ, Գագիկ Մանուկյանը՝ քաղաքապետի տեղակալ։
«Կապ չունի, որ Ավետիս Առաքելյանն իմ փեսան է։ Ես շատ պատասխանատու եմ ու իրենից ավելի շատ եմ պահանջելու»,- հայտարարել է քաղաքապետ Վարդան Ղուկասյանը իր առաջին տեղակալի մասին։
Երկու քվեարկություններին էլ ՔՊ-ն ձեռնպահ է քվեարկել։




