
Երեւանի քաղաքապետարանը վաղը` մայիսի 3-ին, հայտարարել է համաքաղաքային շաբաթօրյակ։
«Եկեք մասնակցենք համաքաղաքային շաբաթօրյակին՝ միասին մաքրելով մեր քաղաքը»,- ասված է քաղաքապետարանի հայտարարության մեջ։
Շաբաթօրյակը կմեկնարկի առավոտյան ժամը 10:00-ին և կանցկացվի Երևանի բոլոր 12 վարչական շրջաններում:
Քաղաքապետարանի կայքում նաեւ լուսանկարներով նշված են շաբաթօրյակի նախատեսված հասցեները։




