ԿարևորՀասարակություն

Արթուր Չախոյանին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հատկանիշներով

Ակտիվիստ Արթուր Չախոյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 297 -րդ հոդվածի 2 -րդ մասի 1 -ին և 3 -րդ կետերով (խուլիգանությունը մի խումբ անձանց կողմից՝ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով), ֆեյսբուքի իր էջում հայտնել է նրա փաստաբան Վահե Եփրիկյանը։

Ապրիլի 30-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանում։ Միջադեպի արդյունքում ձերբակալվել է 6 անձ։ Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում երևում է, որ ծեծկռտուքին միացել և Արթուր Չախոյանին հարվածներ է հասցրել նաև Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը։

Կարդացեք նաև

Back to top button