Հասարակություն

Գարեգին Երկրորդը հովվապետական այցով մեկնել է Ծայրագույն Արևելք

Սեպտեմբերի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովվապետական այցով մեկնել է Ծայրագույն Արևելք: Այցի ընթացքում Նորին Սրբությունը կլինի Հնդկաստանում, Սինգապուրում և Մյանմարի Միությունում: Ինչպես տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, նորին Սրբությանն ուղեկցում են Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ, Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի հայրապետական պատվիրակ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը, Հնդկաստանի հայոց հոգևոր հովիվ, Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի կառավարիչ Տ. Զավեն աբեղա Յազիչյանը և Մայր Աթոռի Դիվանատան Ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Տ. Պարույր քահանա Ավետիսյանը:

Back to top button