ԿարևորՀասարակություն

Բյուրականի աստղադիտարանում տեղի կունենա արդեն ավանդույթ դարձած 17-րդ հայ-վրացական աստղագիտական կոլոքվիումը

2025թ. մայիսի 5-9-ը Բյուրականի աստղադիտարանում տեղի կունենա արդեն ավանդույթ դարձած XVII հայ-վրացական (Բյուրական-Աբասթուման) աստղագիտական կոլոքվիումը:

Կոլոքվիումը կազմակերպվում է Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) և Աբասթումանի աստղադիտարանի (AbAO) միջև երկարամյա համագործակցության շրջանակներում։

Այն նվիրված է երկու հաստատությունների գիտական կապերի ամրապնդմանը և մի շարք արդի աստղաֆիզիկական թեմաների քննարկմանը։

Հայ և վրացի աստղագետների գիտական համագործակցությունն ու բարեկամությունը ձևավորվել է դեռևս 1930-ական թվականներին՝ ԲԱ հիմնադիր Վիկտոր Համբարձումյանի (1908-1996թթ․) և Աբասթումանի աստղադիտարանի հիմնադիր Եվգենի Խարաձեի (1907-2001թթ․) ջանքերով։ Իսկ համատեղ կոլոքվիումները՝ նույնպես նրանց նախաձեռնությամբ, սկսվել են 1974թ․ և անցկացվում են Բյուրականում և Աբասթումանում։

Այս կոլոքվիումը հերթական անգամ հարթակ կդառնա հայ և վրացի աստղագետների միջև փորձի փոխանակման և գոյություն ունեցող կապերի ամրապնդման համար։

Կարդացեք նաև

Back to top button