ԿարևորՀասարակություն

 «Թրամփի էֆեկտի» պատճառով աշխարհում մարդու իրավունքների ճգնաժամը սրվել է. Amnesty International

Սպիտակ տան նոր վարչակազմի գործողությունները «արագացնում են արդեն գոյություն ունեցող վնասակար միտումները, խաթարում մարդու իրավունքների միջազգային մեխանիզմները և վտանգի ենթարկում միլիարդավոր մարդկանց ամբողջ աշխարհում»,- «Մարդու իրավունքների վիճակը աշխարհում» իր տարեկան զեկույցում նշել է Amnesty International-ը։

«Իր երկրորդ ժամկետի 100 օրվա ընթացքում նախագահ Թրամփը ցուցաբերել է մարդու համընդհանուր իրավունքների նկատմամբ լիակատար արհամարհանք։ Նրա կառավարությունը արագ և վճռականորեն թիրախավորել է ամերիկյան և միջազգային հաստատություններն ու կարևորագույն նախաձեռնությունները, որոնք նախատեսված են մեր աշխարհն ավելի անվտանգ և արդարացի դարձնելու համար»,- իրավապաշտպան կազմակերպության գլխավոր քարտուղար Ագնես Կալամարի խոսքն է մեջբերում BBC-ին։

Amnesty-ն հայտարարել է, որ նախկինում էլ մարդու իրավունքների դեմ ճնշումներ եղել են, սակայն Դոնալդ Թրամփը դարձել է այս միտումների «սուպերարագացուցիչը»։

Կազմակերպությունը գրում է, որ 2024 թվականին Մերձավոր Արևելքում, Սուդանում, Ուկրաինայում և Աֆղանստանում տեղի ունեցող հակամարտությունները կործանել են միլիոնավոր մարդկանց կյանքը։ Միաժամանակ, աշխարհի որոշ խոշոր տերություններ, ինչպիսիք են Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Չինաստանը, խաթարում են միջազգային իրավունքի և աղքատության ու խտրականության դեմ պայքարի ոլորտներում ձեռքբերումները, շեշտել է Amnesty International-ը։

Կարդացեք նաև

Back to top button