ԿարևորՄիջազգային

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագիրը պետք է շուտ կնքվի. Մարկո Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրվի մոտ ապագայում, և եթե դա տեղի չունենա, Վաշինգտոնը կհեռանա բանակցային գործընթացից։

«Սա պետք է արագ տեղի ունենա։ Մենք չենք կարող շարունակել ժամանակ և ռեսուրսներ հատկացնել դրան, եթե արդյունք չլինի», — ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը ամերիկյան NBC հեռուստաընկերության «Հանդիպում մամուլի հետ» ծրագրին տված հարցազրույցում։

«Այս շաբաթը շատ կարևոր է լինելու, որի ընթացքում մենք պետք է որոշում կայացնենք՝ արդյոք ցանկանում ենք շարունակել մասնակցել այս նախաձեռնությանը, թե՞ ժամանակն է, որ մենք կենտրոնանանք որոշ այլ հարցերի վրա»։

Ռուբիոն բազմիցս ասել է, որ Միացյալ Նահանգները կդադարեցնի Ուկրաինայում խաղաղություն հաստատելու փորձերը, եթե արդյունքներ չգրանցվեն։ Սակայն նա առաջին անգամ է ասել, որ այդ հարցի վերաբերյալ որոշում կարող է կայացվել մեկ շաբաթվա ընթացքում։

Կարդացեք նաև

Back to top button