ԿարևորՄիջազգային

Իրանական Բանդար-Աբբաս նավահանգստում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի

Իրանի ՆԳՆ վերջին տվյալների համաձայն` Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի: Իրանի կառավարության ներկայացուցիչ Ֆաթեմեհ Մոհաջերանին հայտնել է, որ տուժել է 1139 մարդ։

«Շահիդ Ռաջայի նավահանգստում իրավիճակը վերահսկողության տակ է։ Բժշկական հաստատություններում կա 1139 մարդ։ Նրանցից մի քանիսը Շիրազ և Լորեստան են տեղափոխվել օդային ճանապարհով», — գրել է նա X-ում։

Նավահանգստում բռնկված հրդեհը վերահսկողության տակ է վերցվել, սակայն այն շարունակում է մոլեգնել։ Բանդար Աբբաս նավահանգստային քաղաքի նահանգապետ Ահմադ Պույաֆարը հայտարարել է, որ դպրոցները փակ կլինեն ապրիլի 27-ին՝ օդի աղտոտվածության պատճառով։

Շահիդ Ռաջայի նավահանգստում արտակարգ իրավիճակի մասին տեղեկությունները հայտնի էին դարձել շաբաթ օրը` կեսօրին։

Իրանի արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության խոսնակ Հոսեյն Զաֆարին ասել է, որ նախնական հետաքննությունը ցույց է տվել, որ վթարը տեղի է ունեցել դյուրավառ և քիմիական նյութեր պարունակող տարայի պայթյունի կամ հրդեհի հետևանքով։ Tasnim-ի փոխանցմամբ՝ պայթյունի ալիքն այնքան ուժեղ է եղել, որ ամբողջությամբ փլուզվել է նավահանգստի վարչական շենքը։

Կարդացեք նաև

Back to top button