ԿարևորՄիջազգային

Հռոմի պապի հուղարկավորության արարողությունը` լուսանկարներում

Վատիկանում ավարտվել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության արարողությունը:

REUTERS

Տասնյակ հազարավոր մարդիկ ներկա են գտնվել Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում՝ վերջին հրաժեշտը տալու Ֆրանցիսկոս պապին:

REUTERS

Վերջին հրաժեշտի արարողությանը մասնակցել են նաև աշխարհի մոտ 50 առաջնորդներ, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, աշխարհի տարբեր ծայրերից ժամանած կարդինալներ:

ԱՄՆ և Ուկրաինայի նախագահները կարճ զրույց են ունեցել հուղարկավորության արարողությունից առաջ։ Սպիտակ տունն այդ զրույցը «շատ արդյունավետ» է որակել։

Ամենայն Հայոց կաթողիկոսն ու Հայաստանի նախագահը ևս մասնակցել են արարողությանը:

Ավելի քան 100 տարվա ընթացքում սա առաջին դեպքն է, երբ Հռոմի պապը հուղարկավորվում է Վատիկանի սահմաններից դուրս:

Հուղարկավորությանը զուգահեռ կսկսվի իննօրյա սուգը, որից հետո կարդինալները կոնկլավ կգումարեն՝ ընտրելու աշխարհի 1.4 միլիարդ կաթոլիկների նոր պապին:

Reuters

Բուենոս Այրեսում իտալացի ներգաղթյալների ընտանիքում ծնված Ֆրանցիսկոս պապը Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի գահը ստանձնել էր 2013 թվականին՝ դառնալով առաջին ամերիկացին, առաջին ճիզվիտը և առաջին հովվապետը, որը ծնվել է Եվրոպայից դուրս ավելի քան մեկ հազարամյակի ընթացքում:

Կարդացեք նաև

Back to top button