ԿարևորՄիջազգային

Սպիտակ տունը Վատիկանում Թրամփի և Զելենսկու միջև զրույցը «շատ արդյունավետ» է որակել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին շաբաթ օրը Հռոմում «շատ արդյունավետ» հանդիպում են ունեցել, հայտարարել է Սպիտակ տան պաշտոնյան։ Երկու առաջնորդները մասնակցել են Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությանը։ Զելենսկու գրասենյակի խոսնակը հաստատել է, որ Թրամփի հետ հանդիպումը տեղի է ունեցել, սակայն այլ մանրամասներ չի հայտնել։

Reuters

«Նախագահ Թրամփը և նախագահ Զելենսկին այսօր մասնավոր հանդիպում են ունեցել և շատ արդյունավետ քննարկում են ունեցել։ Հանդիպման մասին ավելի մանրամասն տեղեկություններ կհրապարակվեն ավելի ուշ»,- Reuters-ին հայտնել է Սպիտակ տան հաղորդակցության տնօրեն Սթիվեն Չունը։

Թրամփը նախկինում զգուշացրել էր, որ իր վարչակազմը կհրաժարվի խաղաղության հասնելու ջանքերից, եթե երկու կողմերը շուտով համաձայնության չգան։

Ավելի վաղ իտալական լրատվամիջոցները հայտնել էին Թրամփի և Զելենսկու միջև հանդիպման փաստի մասին, և նշել, որ այն չափազանց կարճ է եղել։ Բրիտանական Sky News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ կողմերը համաձայնել են լրացուցիչ բանակցություններ անցկացնել հուղարկավորության արարողությունից հետո։

Կարդացեք նաև

Back to top button