
Արշալույս Դարբինյան
«Ռադիոլուր»-ի համար, ԱՄՆ
Միացյալ Նահանգների նախագահի վարած քաղաքանությունը այս կամ այն երկրի նկատմամբ տարատեսակ մեկնաբանությունների է արժանանում թե՛ այդ երկրներում և թե՛ հենց ԱՄՆ-ում։ Դոնալդ Թրամփը և Հայաստանը․ ի՞նչ հարաբերություններ կձևավորվեն Վաշինգտոնի ու Երևանի միջև առաջիկա տարիներին, ինչպե՞ս կազդեն այդ հարաբերությունների վրա Միացյալ Նահանգների հետաքրքրությունները մեր տարածաշրջանում։ Այս հարցերի պատասխանները հետաքրքրում են հայ հասարակությանը ոչ միայն Հայաստանում, այլև ԱՄՆ-ի հայաշատ քաղաքներում։




