ԿարևորՄիջազգային

Քոնյայում կաթված հետո տղամարդը մոռացել է մայրենի թուրքերենը

Թուրքական Քոնյա քաղաքում 67-ամյա Ռահիմ Քարադեմիրը կաթվածից հետո տեղափոխվել է Սելջուկ համալսարանական կլինիկա եւ ուշքի գալուց հետո սկսել խոսել դանիերեն, հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը

Սա հարուցել է մտերիմների եւ բուժանձնակազմի զարմանքը։

Յոթ երեխաների հայր Քարադեմիրը 20 տարի ապրել է Դանիայում եւ Թուրքիա է վերադարձել ու Քոնիայում հաստատվել 10 տարի առաջ։ Այս ընթացքում նա դանիերենը չի օգտագործել։

«Երբ սկսեց խոսել դանիերեն, մենք ապշեցինք։ Բարեբախտաբար, քույրերս գիտեն այդ լեզուն։ Նա թուրքերեն հասկանում է, բայց չի կարողանում խոսել։ Շատ վշտացած է, քանի որ կարծում է՝ կորցրել է մայրենի լեզուն»,- ասել է նրա դուստրը։

Կարդացեք նաև

Back to top button