Ղրիմը կմնա Ռուսաստանին, Time-ի թղթակցին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Եվ Զելենսկին դա հասկանում է, բոլորն են հասկանում, որ Ղրիմը վաղուց նրանցն է»,- ասել է նա։
Թրամփը շեշտել է, որ Ղրիմի բռնազավթումը եղել է նախագահ Բարաք Օբամայի ժամանակ։
«Ղրիմը տվել է Օբաման։ Թրամփը չի տվել։ Կհանձնեի՞ն Ղրիմը իմ ժամանակ, ինչպես եղավ Օբամայի ժամանակ։ Ոչ, նման բան երբեւէ չէր լինի։ Եթե ես նախագահ լինեի, նման բան չէր լինի»,- հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահը։
Լրագրողը խնդրել է նաեւ Թրամփին մեկնաբանել այն խոսքը, թե պատերազմն Ուկրաինայում կավարտվի Սպիտակ տուն մտնելուց 24 ժամ հետո։
Թրամփն ասել է, որ դա փոխաբերություն էր, ինքը մի փոքր չափազանցրել է, որպեսզի հասկացնի, որ ունակ է դադարեցնելու պատերազմը։




