ԿարևորՀասարակություն

Այս ողբերգության լույսի ներքո ականատես ենք լինում նաև հայ ժողովրդի ուժին ու ամրությանը. Թրամփի ուղերձը

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 110–րդ տարելիցի կապակցությամբ։ Ուղերձը հրապարակվել է Սպիտակ տան կայքում:

«Այսօր հիշատակում ենք Մեծ Եղեռնը և հարգանքի տուրք մատուցում այն ​​հրաշալի հոգիների հիշատակին, որոնք տուժել են 20-րդ դարի ամենասարսափելի աղետներից մեկում: 1915 թվականից սկսած՝ Օսմանյան կայսրության վերջին տարիներին 1.5 մլն հայեր աքսորվեցին և մահվան երթի դատապարտվեցին: Հիշատակի այս օրը մենք կրկին միանում ենք Ամերիկայի և ամբողջ աշխարհի հայ համայնքին՝ սգալով կորցրած բազմաթիվ կյանքերի համար։

Ամեն տարի ապրիլի 24-ին վերաիմաստավորում ենք ամերիկացի և հայ ժողովուրդների ամուր և հարատև կապերը։ Մենք հպարտ ենք 1915–ին հիմնադրված՝ Հայկական և սիրիական օգնության ամերիկյան կոմիտեով, որը կարևոր մարդասիրական աջակցություն է տրամադրել հայ փախստականներին, և երախտապարտ ենք հազարավոր ամերիկացիների, ովքեր օժանդակեցին և կամավորագրվեցին՝ օգնելու իրենց տներից տեղահանված հայերին»,–նշել է ԱՄՆ նախագահը:

«Այս օրը ողբերգության լույսի ներքո մենք ականատես ենք լինում նաև հայ ժողովրդի ուժին ու ամրությանը։ Երջանիկ ենք, որ շատ հայեր իրենց հարուստ մշակույթը բերեցին դեպի ԱՄՆ ափեր և այդքան մեծ ներդրում ունեցան ԱՄՆ կյանքում՝ լինելով ականավոր զինվորականներ, նշանավոր արտիստներ, անվանի ճարտարապետներ և հաջողակ գործարարներ»,- ասել է նա։

«Անհամբերությամբ սպասում ենք Հայաստանի հետ մեր ռազմավարական գործընկերության շարունակություն և տարածաշրջանային կայունության պահպանում՝ շարունակելով ձգտել կայուն բարգավաճման և անվտանգության»,– եզրափակել է ԱՄՆ նախագահը:

Կարդացեք նաև

Back to top button