ԿարևորՀասարակություն

Մեր ամենօրյա ջանքով, կամքով ու չարչարանքով պետք է ամրացնենք և ուժեղացնենք պետությունը. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի էջում ուղերձ է հղել․

«Այսօր ոգեկոչում ենք մեր 1.5 միլիոն զոհերի հիշատակը։ 110 տարի առաջ Երևանը դարձավ փրկության օջախ՝ ընդունելով Հայոց ցեղասպանությունից մազապուրծ փախստականներին և կազմակերպելով օգնություն նրանց համար։

Չնայած ցեղասպանության ծանր հարվածին՝ հայ ժողովուրդը կամք ու կարողություն ունեցավ հիմնելու իր անկախ պետությունը։ Պետություն, որն ունենալու պատմական բարեբախտություն ունենք այսօր, և մեր ամենօրյա ջանքով, կամքով ու չարչարանքով պետք է ամրացնենք և ուժեղացնենք այն՝ դիմակայելով բոլոր մարտահրավերներին։

Անցյալի դառնությունները մտքում՝ պետք է խորհենք ապագայի մասին։ Ցանկացած պետություն կենսունակ է խաղաղության ու փոխըմբռնման միջավայրում, որոնք, անշուշտ, չեն ջնջի վիշտը, բայց կկանխեն նոր ողբերգությունները՝ ի հիշատակ նահատակաց ու հանուն ապրողների երջանիկ ապագայի»,- նշված է գրառման մեջ:

Կարդացեք նաև

Back to top button