ԿարևորՀասարակություն

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով

Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 24-ի ցերեկը, 25-ին, 27-ի գիշերը շրջանների զգալի մասում, 26-ի և 27-ի ցերեկը, 28-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ապրիլի 25-ին առանձին վայրերում անձրևները կլինեն հորդառատ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Նշվում է, որ ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 24-ի ցերեկը կբարձրանա 4-5 աստիճանով։

Երևանում ապրիլի 24-ի առավոտյան, 25-ին, 26-ի երեկոյան, 27-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ: Ապրիլի 24-ի, 26-ի և 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայրաքաղաքում ապրիլի 24-ի ցերեկը կլինի 20-22 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +16….+18 աստիճան։

Կարդացեք նաև

Back to top button