ԿարևորՔաղաքական

Ադրբեջանական ԶԼՄ-ները խեղաթյուրել են Դավիթ Բաբայանի խոսքերը

Ադրբեջանական բանտում պահվող Արցախի նախկին արտգործանախարար Դավիթ Բաբայանը հեռախոսային ձայնագրության միջոցով ընտանիքին հայտնել է, որ ադրբեջանական լրատվամիջոցները Իվանյանի դեպքերի հետ կապված իր հայտարարությունները խեղաթյուրել են։

168.am- ը հրապարակել է այդ ձայնագրությունը, որտեղ Բաբայանը նշել է, որ 1992թ. Իվանյանի դեպքերի մասին «նրանք մեկնաբանել են մի ձև, ես ասել եմ լրիվ հակառակ բան»:

«Ես ասել եմ, որ այդ դեպքերի պատասխանատուն հենց այս՝ ադրբեջանական կողմն է, և դա եղել է ներիշխանական պայքարի արդյունք»,- շեշտել է նա։

Բաբայանը նշել է, որ երբեք չի ասել, թե «գոյություն ունի Իվանյանի ազատագրման համար պարգև: Դա նույնպես սխալ է ձևակերպված:

Իվանյանը Խոջալուի հայկական անվանումն է եւ Բաբայանը խոսում է այդ հայտնի ողբերգական իրադարձությունների մասին։

Միաժամանակ, նա նշել է, որ իրենց հետ ամեն ինչ նորմալ է։ «Շատ լավ են վերաբերվում, հատկապես՝ մեկուսարանում: Որևէ խնդիր չունենք: Մի անգամ նույնիսկ վատ խոսք չեն ասել, սուր հայացք չեն նետել մեր ուղղությամբ»,- ասված է ձայնագրության մեջ:

Կարդացեք նաև

Back to top button