ԿարևորՄիջազգային

ԱՄՆ պետքարուղարը չի մասնակցի Լոնդոնի հանդիպմանը, քանի որ Կիեւը չի ընդունել Ղրիմը որպես ռուսական տարածք. NYT

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն որոշել է չմասնակցել Ուկրաինայում հրադադարի շուրջ բանակցությունների հերթական փուլին, որը տեղի կունենա այսօր Լոնդոնում, գրում է The New York Times.

Թերթի տեղեկություններով, Ռուբիոն որոշել է չմասնակցել, երբ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ բաց է բանակցությունների համար, բայց չի ընդունի Ղրիմի բռնազավթումը, չի ճանաչի այն ռուսական տարածք։

Պետքարտուղարությունը հայտնել է, որ Լոնդոնի հանդիպմանը կմասնակցի ԱՄՆ նախագահի Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը։

Axios-ին ամերիկացի անանուն պաշտոնյան ասել է, որ հանդիպման այս ձեւաչափի պատճառը Ուկրաինան է, որը հասկացրել է, որ Լոնդոնում մտադիր է քննարկել 30-օրյա հրադադարը, այլ ոչ թե Թրամփի խաղաղության ծրագիրը։

SkyNews-ի տեղեկություններով՝ բանակցություններին չեն մասնակցի նաեւ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Ուկրաինայի արտգործնախարարները։ Նրանց փոխարեն ներկա կլինեն այս երկրների բարձրաստիճան դիվանագետները։

Washington Post-ն էլ իր հերթին գրել է, որ ԱՄՆ-ը լոնդոնյան հանդիպմանը Ուկրաինային եւ Եվրոպայի առաջարկելու է Ղրիմի ճանաչել ռուսական տարածք եւ հակամարտությունը սառեցնել ռազմաճակատի երկայնքով։

Կարդացեք նաև

Back to top button