ԿարևորՄիջազգային

Իլոն Մասկը խոստացել է ավելի քիչ աշխատել Թրամփի վարչակազմում, ավելի շատ՝ սեփական ընկերություններում

Գործարար, SpaceX, Tesla և X ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը երեքշաբթի հայտարարել է, որ մայիսից սկսած կտրուկ կնվազեցնի Թրամփի վարչակազմի Կառավարության արդյունավետության դեպարտամենտում (DOGE) աշխատելու ժամանակը և ավելի շատ ժամանակ կհատկացնի իր ընկերությունների կառավարմանը:

Մասկի խոշորագույն ընկերությունը՝ Tesla-ն, երեքշաբթի հայտնել է առաջին եռամսյակի արդյունքները, որոնք ցույց են տվել, որ իր զուտ շահույթը տարեկան կտրվածքով նվազել է 71%-ով:

«Աշխատանքի մեծ մասը՝ DOGE թիմի կառուցումը և մեր տան ֆինանսները կարգի բերելու համար կառավարության հետ աշխատանքը, արդեն հիմնականում արված է», — վերլուծաբանների հետ հանդիպման ժամանակ Մասկի խոսքն է մեջբերել Reuters-ը:

Միևնույն ժամանակ Մասկը չի ծրագրում ամբողջությամբ հեռանալ DOGE-ից. նա ասել է, որ նախատեսում է իր ժամանակի 40%-ը հատկացնել դրան։

«Մասկի դերը «կառավարության արդյունավետության դեպարտամենտում», որտեղ նա ղեկավարում է դաշնային կառավարության աշխատատեղերը կրճատելու ջանքերը, քաղաքական փաթորիկ է առաջացրել»,- նշում է Reuters-ը:

«Դա շարունակական բողոքի պատճառ է դարձել Tesla-ի խանութների դեմ»:

Համաձայն Tesla-ի 2025 թվականի 1-ին եռամսյակի հաշվետվության՝ այդ երեք ամիսների ընթացքում ընկերության մաքուր եկամուտը կազմել է 409 միլիոն դոլար, ինչը 2024 թվականի առաջին եռամսյակի համեմատ 71 տոկոսով պակաս է:

Կարդացեք նաև

Back to top button