ԿարևորՄիջազգային

Ֆլորիդայում 300 մարդ տեղափոխող օդանավի շարժիչը բռնկվել է․ տուժածներ չկան

Ֆլորիդայի Օրլանդո միջազգային օդանավակայանում բռնկվել է Delta ավիաընկերության ինքնաթիռի շարժիչը,- գրում է BBC-ին։ Օդանավը պատրաստվում էր թռիչք իրականացնել դեպի Ատլանտա։

Սոցցանցերում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է ծուխը բարձրանում ինքնաթիռի աջ շարժիչից, իսկ ուղևորները տարհանվում են վթարային փչովի սահքուղիներով։

Օդանավում 300 մարդ է եղել՝ 282 ուղևոր, 10 բորտուղեկցորդ և 2 օդաչու։ Ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան։

Օդանավակայանի հրապարակած հաղորդագրության մեջ նշվում է․
«Ուղևորները հաջողությամբ տարհանվել են։ Հրշեջ և փրկարար ծառայությունները տեղում արագ արձագանքել են»։

Delta-ի կողմից տարածված հայտարարության մեջ նշվում է, որ ինքնաթիռի անձնակազմը սկսել է տարհանումը, երբ նկատել են կրակ՝ օդանավի երկու հիմնական շարժիչներից մեկում։

«Մենք բարձր ենք գնահատում մեր ուղևորների ըմբռնումն ու համագործակցությունը և ներողություն ենք խնդրում պատճառված անհարմարության համար»,-հայտարարել է ավիափոխադրումն իրականացնող ընկերությունը։

Դաշնային ավիացիոն վարչությունը հայտարարել է, որ կսկսի պաշտոնական հետաքննություն՝ միջադեպի պատճառները պարզելու համար։

Կարդացեք նաև

Back to top button