Հարվարդի համալսարանը նախօրեին ԱՄՆ դաշնային դատարան հայց է ներկայացրել Թրամփի վարչակազմի դեմ, որը սառեցրել էր ուսումնական հաստատության պետական ֆինանսական ծրագրով հատկացված ավելի քան 2 մլրդ դոլարը, հայտնում է BBC-ին։
Նախորդ շաբաթ Հարվարդի համալսարանը մերժել էր Սպիտակ տան պահանջը՝ դադարեցնել «բազմազանության, հավասարության, ներառականության» քաղաքականության շրջանակում բոլոր ծրագրերն ու արգելել կամպուսում՝ համալսարանական քաղաքում, դիմակ կրելը։
Ի պատասխան՝ Թրամփի վարչակազմը դադարեցրել էր Հարվարդին տրամադրված 9 մլրդ դոլարից 2,2 մլրդ-ի ֆինանսավորումը, սպառնացել զրկել հարկային արտոնություններից եւ օտարերկրյա ուսանողների ընդունելու իրավունքից։
Սպիտակ տունը նմանատիպ պահանջներ եւ ֆինանսավորումը դադարեցնելու որոշումներ ընդունել է մի քանի կրթական հաստատությունների դեմ եւս՝ այդ թվում Փրինսթոնի եւ Կոլումբիայի համալսարանների, սակայն Հարվարդն առաջինն է, որ դատական հայց է ներկայացրել։




