Հասարակություն

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ մայրաքաղաքի փողոցներում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ապրիլի 23-ից կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ.
Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկից դեպի Կորյուն փողոց երթևեկող մեքենաների համար Աբովյան և Կորյուն փողոցների խաչմերուկում տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան կապամոնտաժվի:

Կապամոնտաժվի նաև Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկում՝ Մաշտոցի պողոտա- Խորենացի փողոց խաչմերուկից դեպի Ամիրյան փողոց երթևեկող մեքենաների համար տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան:

Կարդացեք նաև

Back to top button